Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Թբիլիսիում ցուցարարները շարունակում են պահանջել ներքին գործերի նախարարի հրաժարականը

Թբիլիսիում ցուցարարները շարունակում են պահանջել ներքին գործերի նախարարի հրաժարականը
01.07.2019 | 00:16

Շաբաթ երեկոյան Թբիլիսիում հազարավոր մարդիկ կրկին փողոց են դուրս եկել՝ ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականի պահանջով: Հակակառավարական ցույցերի մասնակիցները նրան են համարում հունիսի 21-ի լուսադեմին Թբիլիսիում խաղաղ ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու գլխավոր պատասխանատուն: Արցունքաբեր գազի, ռետինե փամփուշտների կիրառման հետևանքով 240 մարդ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, երկուսը կորցրել է տեսողությունը։

Դիտվել է՝ 348

Մեկնաբանություններ